00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
2019թ. ՀՀ պետբյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար դրամ Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը ԱԺ-ն քննարկում է ոստիկանությանը հեռախոսային զրույցները գաղտնալսելու հնարավորություն տվող նախագիծը ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք (տեսանյութ) Հայ-ռուսական հարաբերությունների համար 2019 թվականը հագեցած ու արգասաբեր տարի էր. ՌԴ ԱԳՆՉինաստանում նոր տիպի թոքաբորբով հվանդների թիվը հասել Է 217-իՏիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումինԻնչ է սուպերվարչապետությունը Լիլիթ Մակունցի պատկերացմամբ Չի կարող ռեալ ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել Վանեցյանի շուրջը. Հրաչյա ՀակոբյանՀայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին

Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գևորգ Դանիելյան

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:  Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման նպատակով, բայց և մտահոգություն է հայտնում այդ գործընթացի անկախության և անկողմնակալության ապահովման տեսանկյունից ու ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ  դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում: Արդյո՞ք սա դեղին քարտ է իշխանություններին:

- Ոչ միայն ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները, այլև ցանկացած հայ մարդ, անխոս, ողջունելի է համարում դատական համակարգի բարեփոխման գաղափարը, սակայն պակաս կարևոր չէ այն, թե բարեփոխիչները ինչպես են պատկերացնում նույն այդ գաղափարի իրացման եղանակները, վերջին հաշվով, ինչ նպատակ են հետապնդում: Դուք հանդիպե՞լ եք որևէ բարեփոխիչի, որն իր քայլերը չփորձի բացատրել զուտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հրապուրիչ արժեքների պաշտպանության անհագ ձգտումով, բայց արդյունքում հաճախ տեսնում ենք քաղաքական, կուսակցական կամ զուտ անձնական նեղ շահերով թելադրված խնդիրների լուծման անթաքույց միտում: Եթե մենք կարողանայինք 3 տասնամյակ շարունակ վեր կանգնել այս «մարդկային թուլություններից», ապա երբեք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածելի համարեր բարեփոխումները, իսկ, քանի դեռ դա չենք հաղթահարել, ինքս հիմքեր չեմ տեսնում իմպերատիվ դրական եզրահանգումների համար:

Իշխանությունը լծվել է ՍԴ գործող կազմի փոփոխության գործին, այսպես ասած՝ պետական կաշառքի, ըստ այդմ էլ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է օրակարգում: Մասնավորապես այս գործընթացը տեղավորվո՞ւմ է վերը հնչեցված մտահոգությունների շրջանակում:

-Ցավոք, հանրության մեջ ձեր նշած նախաձեռնությունը ևս միանշանակ չի ընկալվել, իսկ անկախ իրավագետների շրջանում, թերևս, գերիշխում է այն տեսակետը, որ այսպիսի լուծումներն ընդհանուր ոչինչ չունեն դատական իշխանության անկախության ամրապնդման հետ: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է արել վաղ կենսաթոշակի հարցում, հատկապես, կամավորության սկզբունքի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը, և արտաքուստ այս բաղադրիչը պահպանվել է օրինագծում, սակայն այդ խիստ առանցքային տարրը պետք է նաև հստակ բովանդակություն ու խելամիտ նպատակ ունենար, չխարխլեր դատավորների համայնքում խտրականության արգելքի սկզբունքը, վերջին հաշվով, չընկալվեր, որպես ցանկացած գնով ՍԴ կազմը յուրայիններով համալրելու միջոց, էլ չեմ ասում՝ տեղ չթողնվեր, որպեսզի հանրության մեջ այն գնահատվեր, որպես տարեկան առնվազն 90 մլն դրամի հասնող «պետական կաշառք»:

Հավելեմ, որ գործող օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը (մասնավորապես, առնվազն 12 տարի աշխատած յուրաքանչյուր ՍԴ դատավոր կարող է անցնել կենսաթոշակի), ինչը չկա դատական իշխանության մյուս դատավորների պարագայում: Հիմա այս խելամիտ լուծումն առավել ընդհանրական դարձնելու փոխարեն, նախապատվությունը տրվել է երկամսյա ժամկետում կենսաթոշակի անցնելու հրաժարականի դիմաց՝ աշխատավարձին հավասար կենսաթոշակ հատկացնելու տարբերակին, ընդ որում, դրանից կարող են օգտվել անգամ 1-2 տարվա ստաժ ունեցողները: Արդյունքում, երկարատև ստաժ ունեցողի կենսաթոշակը մոտ 3 անգամ պակաս է լինելու հենց այս պահին հրաժարական տվող դատավորից: Էլ չեմ ասում, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է, այն չի կարող հավասար լինել աշխատավարձին, որևէ առողջ տրամաբանություն չի կարող լինել, երբ պատասխանատու աշխատանք կատարողի աշխատավարձը հավասարեցվում է կամայական լուծումներով կենսաթոշակի անցած անձի որևէ մեկի կենսաթոշակի չափի հետ:

Այո, Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատությունը բարեփոխելու նպատակ, սակայն այն չի կարող իրացվել դատավորների անփոփոխելիության սկզբունքն արհամարհելու հաշվին, հակառակ պարագայում արդեն որոշ ժամանակ անց իշխանության կգան նոր դեմքեր և նույն հաջողությամբ կփորձեն նորանշանակ դատավորներին ճանապարհել կենսաթոշակի՝ դարձյալ բարեփոխումների պատրվակով: Հունգարիայում մի այդպիսի փորձ արվեց, սակայն ամեն ինչ ավարտվեց իշխանությունների լրջագույն պարտությամբ և սահմանադրական արդարադատության խաթարմամբ:

Այս ամենը, երբեմն, այնքան հեռու է պարզ իրավական մշակույթից, որ հաճախ անգամ անհրաժեշտ չեմ համարում որևէ կերպ անդրադառնալ և այն դիտարկել իբրև լրջմիտ վերլուծության նյութ:

Մասնագիտական շրջանակները մեկ ու կես տարի շարունակ զգուշացնում էին, որ իշխանության քայլելը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը կրկին հայտնվի տարբեր զեկույցներում: Այս նախազգուշացումից հետո, ի՞նչ քայլեր եք ակնկալում ՀՀ իշխանություններից: Զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին պետք է քննարկվի և քվեարկվի, եթե այն ընդունվի,  իրավական ու ժողովրդավարական երկրի ձգտող Հայաստանը խնդիրներ կունենա՞:

- Իմ կենսափորձը ցույց է տալիս, որ, ցավոք, միջազգային կառույցների զեկույցների հիմքում ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են դրվում զուտ իրավագիտական չափանիշներ, ցավոք, կոնկրետ իրավական թնջուկի լուծման բանալին գտնվում է օրվա իրավիճակային քաղաքականության «գրպանում», ուստի հազիվ թե հնարավոր լինի ողջամիտ կանխատեսումներ անել այս հարցում:

Զեկույցում նաև իշխանությանը կոչ է արվում շարունակել կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ ԼԳԲՏ  անձանց ու փոքրամասնությունների։ Նշվում է հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ և շատ բաց խոսվում է որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտների մասին՝  Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում։  Փաստորեն, սա վիճահարույց փաստաթուղթը վավերացնելու հստակ ուղե՞րձ է:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ կա մի սոցիալական հատված, որոնց ինքս էլ եմ հարում, որը միանշանակ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ընդ որում, ինքս և իմ համակիրները, երբեք ակնարկ անգամ չենք արել այն մասին, թե իբր մեզ մտահոգում է կոնվենցիայի ստորագրման վայրը (դա արդեն անլուրջ խաղ է), կամ իբր կողմ ենք կանանց կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ բռնությանը և այլն: Բազմիցս կրկնել ենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ հարկադրված ենք լինելու պարբերաբար լուսաբանել այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն, քանի որ դա հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի ոտնահարմանը: Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը գերակա են համարում միայն և միայն մայրությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերը, ցանկացած այլ կողմնորոշում ունեցող չափահաս անձի իրավունքները չեն կարող գերակայել այս իրավունքների նկատմամբ:

Իմ խոսքերից բխո՞ւմ է, արդյոք, որ ինքս, իբր, կողմնակից են բռնություններին, որ, իբր, ինձ ավելի ընդունելի է թվում միջնադարյան «խավարն ու մութը». այս հարցի պատասխանը թողնում են ընթերցողի դատին: Ի դեպ, բազում պատմական աղբյուրներ վկայում են, որ, ի տարբերություն ասիական ցեղերի, միջնադարում հայ քրիստոնեական ընտանիքում կինը իրավազուրկ չի եղել, ավելի՝ պաշտպանվել է օրենքի ուժով: Հեռուն գնալ պետք չէ, պարզապես պետք է հպանցիկ ծանոթանալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին», որում կնոջը մարմնական վնասվածք հասցնելու համար ամուսինը պետք է ենթարկվեր կրկնակի չափով պատասխանատվության, քանի որ Եկեղեցում հնչող «Տեր եմ» արտահայտությունը ոչ թե ընկալվում է կույր իշխանություն, այլ պատասխանատվություն:

Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում Հայաստանի հասարակության կողմից, իսկ մասնագիտական շրջանակները, ի դեմս նաև Ձեզ, բազմիցս ահազանգել են, որ այն ՀՀ Սահմանադրության հետ խնդիր ունի: Արդյո՞ք այս հորդորը կարող ենք դիտարկել որպես ուլտիմատում ՀՀ իշխանություններին, գաղտնիք չէ, որ տեսակետներ են հնչում առ այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել դատաիրավական ոլորտում իշխանության կոշտ, իսկ մասնագիտական շրջանակների գնահատականներով ապօրինի գործողությունների վրա, եթե Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ վավերացվի:

-Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, որի լավագույն մասնագետը չեմ: Կարող եմ միայն պնդել, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն  միանշանակ չի ընկալում հայ հասարակությունը, այլև նույն միջազգային հանրությունը: Դուք տեղյակ եք, որ մեկ տասնյակին գերազանցող երկրներ այդպես էլ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ առանձին երկրներ անգամ չեն ստորագրել: Մի մասը, ինչպես Իտալիան, աստիճանաբար հետ են կանգնում այդ կոնվենցիայից բխող կարգավորումներից, օրինակ՝ հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» օրենսդրական եզրույթներից: Վերջապես, այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը հանձնվել է ԵՄ արդարադատության դատարանի քննությանը:

Դուք կապ տեսնո՞ւմ եք ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսների ու Կոնվենցիայի վավերացման օրակարգի միջև:

Ընդամենը կարձանագրեի, որ առաջիկայում սպասվում են մի շարք առանցքային օրինագծեր, այդ թվում՝ կապված այդ կոնվենցիան մինչև վավերացնելը, ամբողջությամբ կյանքի կոչելու հետ: Ուստի իշխանություններից ակնկալվում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կասկածելի որակելու համար:

Լրահոս
20 Հուն
2019թ. ՀՀ պետբյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար դրամ Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու համար. ՔԿ ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են խստացնել զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով. Ղարամյան Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (տեսանյութ) ԱԺ-ն քննարկում է ոստիկանությանը հեռախոսային զրույցները գաղտնալսելու հնարավորություն տվող նախագիծը ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը. քաղաքագետ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք (տեսանյութ) Հայ-ռուսական հարաբերությունների համար 2019 թվականը հագեցած ու արգասաբեր տարի էր. ՌԴ ԱԳՆՉինաստանում նոր տիպի թոքաբորբով հվանդների թիվը հասել Է 217-իՏիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումինԻնչ է սուպերվարչապետությունը Լիլիթ Մակունցի պատկերացմամբ Չի կարող ռեալ ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել Վանեցյանի շուրջը. Հրաչյա ՀակոբյանՀայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին Տիգրան Ասատրյանի որդին արտասվել է՝ տեսնելով ծննդյան թանկարժեք նվերը (տեսանյութ)«Պարոն Թավադյանը կմնա կալանավորված այնքան, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել». պաշտպանԱսում ա` ինձ հանգիստ թողեք. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի արձագանքի մասին Հայկ Խանումյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու Պուտինն առաջարկել է Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնիցՆոր Հայաստանի «խնամի-ծանոթ-բարեկամ» շղթանՎարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ ՓաշինյանըԵթե նախորդ ռեժիմից լավ առաջարկներ կլինեն՝ թող լինեն․ ինչի՞ եք վախենում․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)«Այս բոլոր սպանությունների և ինքասպանությունների տակից դուրս գալու համար իշխանությունը ունի երեք տարբերակ»Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը գաղտնի թուղթ փոխանցեցին Սերժ Սարգսյանին (տեսանյութ) «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելուՈ՞վ է ասել, որ 1 պատգամավորի ձայնը շատ ավելի կարևոր է, քան 50 000 քաղաքացու ձայնը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Մեքսիկայում աշխատանքներ են տարվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ադոլֆո Տոռես Ռամիրեսը՝ Արարատ ՄիրզոյանինԱրտակարգ դեպք Գեղարքունիքում. ամուսինը կնոջը հայտնաբերել է սիրեկանի հետ՝ ավտոմեքենայում. գործին խառնվել է նաեւ զոքանչըՊողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջ է ներկայացրել ՎերաքննիչԿարկտահարության վնասների մասին համայնքի ղեկավարը ճշգրիտ տվյալներ չի ներկայացրել․ կառնուտցիները փակել են Գյումրի տանող ճանապարհըՄարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով Ջանջուղազյանը պետական գնումների համակարգում որոշակի անելիքների կարիք է տեսնում Մեքենայի մեկ համարանիշի բացակայության դեպքում՝ 20 հազար դրամի տուգանք և 2 բալ. Գևորգ Պապոյան (տեսանյութ) Շոյգուն կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժըԱռաջարկվում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը ՀՀ վերադարձող 80-ամյա տատիկի «Bentley»-ն հայտնվել է Մաքսային ծառայության ուշադրության կենտրոնումՀարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ընկերական խաղին «ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բեմականացում էր». Լեւոն Քոչարյանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ մասին«Տեսեք, թե ինչ է բակային մորթը. նյարդերից թույլ մարդիկ, այս տեսանյութը չդիտեք»«Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք»․ Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի հուղարկավորությանը «Լուսավոր Հայաստան»-ը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով․ Էդմոն ՄարուքյանՎերջին հրաժեշտը՝ Գեորգի Կուտոյանին (տեսանյութ)«Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել». Ծառուկյանը Վանեցյանի՝ ԲՀԿ-ին միանալու մասինԵս կարող եմ նորից ծննդաբերել, խնդիրը դա չէ․ Բադալյանը՝ Մելքումյանին (տեսանյութ)Սուպերվարչապետական համակարգի դեմ ամենօրյա քայլերով ենք պայքարում. Լիլիթ Մակունց (տեսանյութ)Նորմա՞լ է, որ մայրը ծննդաբերելուց հետո այդ վիճակում երեխայի հետ գնա ԶԱԳՍ, որ ներկայացնի այդ թուղթը․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)«Հասկացանք, որ անարդյունավետ ա, կներեք, էլ չենք անի»«Տրակտոր կբերենք, ճանապարհը կքանդենք»․ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ են փակել (տեսանյութ, լուսանկարներ)
Ամենադիտված
Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ) Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներՔաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) «Թագավորն ու թագուհին». Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ (լուսանկարներ) Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դինՍերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)