Հոկեյի տափօղակն այլանդակել է լրագրողի դեմքը
OtherՍլովակ լրագրողուհի Բարբորա Ժաչիկովան վնասվածք է ստացել «Բանսկա Բիստրիցա» և «Պոպրադ» հոկեյի թիմերի հանդիպման ժամանակ:
Խաղի ընթացքում տափօղակը թռել է դաշտի սահմաններից դուրս և հարվածել լրագրողի դեմքին, ով այդ պահին գրառումներ է կատարելիս եղել նոթատետրում և չի նկատել գնդակը: Արդյունքում՝ այլանդակվել է կնոջ դեմքը, նա ստացել է ուղեղի ցնցում, բաց վերք և աչքի ծանր վնասվածք:
Այժմ բժիշկները փորձում են փրկել Ժաչիկովի աչքը, շուտով նա կվիրահատվի:
Լրագրողուհին ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել աջակցության համար և խոստացել, որ կվերադառնա ավելի ուժեղ դարձած: