Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign Affairs 

Հաղորդում հանցագործությունների մասին. ի՞նչ քայլեր կձեռնարկի Փաշինյանը

Analytical
Երեկ երեկոյան ուշագրավ հարցազրույցով է հանդես եկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս հիշեցնենք մեղադրվում է նրանում, որ վերջինս, միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ: Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը մի կողմից հերքեց իրեն ներկայացրած մեղադրանքները և կարելի է ասել, որ ինքն իր հերթին հանդես եկավ ոչ պակաս սուր մեղադրանքներով և հայտարարություններով: Հիշեցնենք, որ օրենքի տեսանկյունից՝ հանրային կերպով հնչեցրած հայտարարությունները կարող են դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին:
 
Եվ այսպես, Հայրապետյանի պնդմամբ՝ Անդրանիկ Քոչարյանը, ով այսօր ՔՊ առանցքային դեմքերից մեկն է, որպես հին ընկեր, մի քանի օր առաջ նախազգուշացրել է իրեն հեռանալ երկրից, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրեն ձերբակալելու հրաման է տվել: Ստացվում է, եթե Փաշինյանը օրեր առաջ պետական համակարգի դիմադրության մասին էր խոսում, ապա այսօր Հայրապետյանը մատնացույց է անում այդ դիմադրության «օջախները»: Քոչարյանի պատասխանը չուշացավ, վերջինս հայտարարեց, որ նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Հայրապետյանին նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, նրան ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը: Անդրանիկ Քոչարյանը ակնհայտ կերպով փորձում է «մաքրել» իրեն՝ սլաքները ուղղելով դեպի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ով և հանդիսանում էր վարույթը իրականացնող մարմնի ղեկավար: Քոչարյանի ակնարկը պարզ է, և այդ ակնարկը նման բացահայտ կերպով հնչում է թերևս առաջին անգամ՝ խոսքը ԱԱԾ նախկին պետի կողմից նախկիններին տեղեկատվություն տրամադրելու մասին է և ըստ Քոչարյանի՝ Հայրապետյանի ընկերը Վանեցյանն է, ոչ թե ինքը, մինչդեռ մամուլի բազմաթիվ հրապարակումների հիման վրա կարող են փաստել, որ հենց Քոչարյանն է մշտապես հանդիսացել Հայրապետյանի «մարդը»: Մասնավորապես՝ Քոչարյանը տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում նշել էր բառացիորեն հետևյալը՝ «Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է, եւ ինքը Հրանտ Մաթեւոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետեւ Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթեւոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա: Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ եւ իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել, եւ մեր հակասությունները չեն ազդել եւ չեն կարող ազդել մեր ընկերության վրա»: Այսօր, ինչպես երևում է, այդ «ընկերության» վրա ազդել են քաղաքական նպատակահարմարությունները:
 
Հայրապետյանի հայտարարությունը կոտրում է իշխանությունների կողմից պնդվող ևս մեկ միֆ. այն, որ վերևից իրավապահ համակարգին հրահանգներ չեն իջեցվում: ՀՖՖ նախկին նախագահը ուշագրավ հայտարարություն է արել նաև կապված ԲՋՆԻ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, ներկայացրել է ՊԵԿ-ից վերցված տեղեկանք, համաձայն որի՝ Բջնի գործարանի նախկին սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը, գործարանը աշխատեցնելով մոտ 4 տարի, առհասարակ հարկ չի մուծել: Բայց ինչպես ասում են՝ սա դեռ ամենը չէ. Սուքիասյանին պատկանելու ողջ ընթացքում մուծվել է գրեթե այնքան հարկ, որքան Հայրապետյանը մեկ տարվա ընթացքում: Նման հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանը առնվազն պետք է շտապ հանձնարարի ստուգումներ անցկացնել գործարանում` Սուքիասյանին պատկանելու ժամանակահատվածում տարիներով և՛ չմուծված, և՛ մուծված չնչին հարկերի մասով և միայն դրանից հետո գործարանը Սուքիասյանին վերադարձնելու մասին մտածի:
 
Հայրապետյանի ևս մեկ հայտարարության հետքերով պատկան մարմինները պարտավոր են մանրակրկիտ ստուգումներ նախաձեռնել: Խոսքը՝ ՀՖՖ գործկումում ստեղծված իրավիճակի մասին է, որի մասին բարձրաձայնեց Հայրապետյանը: Հայրապետյանի խոսքով՝ երկու թեկնածուներն էլ ֆեյք են: «Պատգամավոր Արեն Մկրտչյանն իրավունք չունի գործկոմի անդամ առաջադրվելու, Նիկողոսյան Արմենը իրավունք չունի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու, որովհետև վերջին 5 տարվա մեջ անընդհատ չի զբաղվել ֆուտբոլով: Մելիքբեկյան Արմենը նույնպես իրավունք չունի ՀՖՖ նախագահ լինելու»,- հայտարարել է Հայրապետյանը: Արմեն Նիկողոսյանի մասով Հայրապետյանը փաստացի հանցագործության մասին ևս մեկ հաղորդում տվեց՝ պնդելով, որ ինքն է հեռացրել վերջինիս պաշտոնից՝ ֆեդերացիայի փողերը յուրացնելու և վատնելու համար: Այս դրվագը ևս պետք է դառնա իրավապահների ուսումնասիրության առարկա: Ոչ թե իրավապահների, այլ այս անգամ հանրության ուշադրության պետք է արժանանա նաև այն հանգամանքը, որի վրա հատուկ ակցենտ արեց ինքը Հայրապետյանը. այն է, որ Իմ Քայլի հիմնադրամից բազմաթիվ անգամ դիմել են իրեն՝ հիմնադրամի համար գումար ուզելով: Ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանը, խոսելով Նոր Հայաստանում գործող հիմնադրամների մասին, հայտարարել էր, որ դրանք նախկին օլիգարխներից և օդիոզ դեմքերին երբեք որևէ գումարային պահանջ չեն ներկայացրել:
 
Ընդհանրապես, պետք է փաստել, որ անկախ նրանից, թե ինչում է մեղադրվում Հայրապետյանը, անկախ նրանից ինչ որոշում կկայացվի և կձերբակալեն նրան, թե ոչ՝ իր հարցազրույցում ՀՖՖ նախկին ղեկավարը շոշափեց մի շարք արատավոր երևույթներ, որոնք ի հեճուկս իշխանությունների հավաստիացումների, ինչպես երևում է, այսօր էլ են առկա Նոր Հայաստանում, և եթե օրենքի առջև բոլորը իսկապես հավասար են, ինչպես պնդում էր հեղափոխության կարգախոսներից մեկը, ապա վարչապետ Փաշինյանից և իրավապահ համակարգից շատ կոնկրետ քայլեր են ակնկալվում վերը նշված բոլոր հարցադիմումների մասով...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Qatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in TehranCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsCatherine, Princess of Wales, has become an increasingly important member of the royal familyJustice minister on returning Azerbaijani who crossed Armenia border: Political decision enabling correct positioningRussia supplies oil to North Korea as UN sanctions regime nears collapse, Financial Times
Most Popular