Երկաթե խաչ՝ Այնթապի սկզբնամասում. նոր նախաձեռնություն
BlogosphereՍտեփան Գևորգյանն Այնթապի բնակիչների անունից դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ գյուղի սկզբնամասում երկաթե խաչ դնելու խնդրանքով:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երկաթյա ծաղկազարդ Խաչի ստեղծման նախաձեռնություն.
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Պարոն Ռ. Մկրտչյանին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից:
Լիազորված անձեր՝ Ստեփան Գևորգյան 093 02 22 62
Պավել Մինասյան 093 23 23 50
Գևորգ Բաբայան 043 69 22 33
Դիմում
Խնդրում ենք Ձեր միջնորդությունը Երևանի քաղաքապետարան՝ Երևան համայնքի Շենգավիթ վարչական շրջանի վերջնամասում և Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող հատման հատվածում տեղադրելու Այնթապ համայնքի բնակիչների ջանքերով պատրաստված երկաթյա Խաչ՝ ի պատիվ և պահպանություն Հայոց Բանակի քաջարի զինվորների և սպաների: Կից ներկայացնում ենք տարածքի տեղագրական հանույթը և տեղադրվող Խաչի նկարները:
Դիմող՝
Ստեփան Գևորգյան
21.11.2019թ.
Խաչը նախատեսվում է տեղադրել վերոնշյալ վայրում...»: