Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից հնարավոր է` վերսկսի օդային ուղևորափոխադրումները Հայաստանի հետ Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում այսօր Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը խաբեց հայ ժողովրդին. ինչու վարչապետը փոխեց կարծիքը Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ Բելառուսում «ԲԵԼԱԶ» եւ «Գրոդնո Ազոտ» գործարանների աշխատակիցները գործադուլ են սկսել Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ». Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը բիկինիով Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզայի ռեժիմը չեղարկվել է Հայաստանը 200 միլիարդ դրամի աջակցություն է ստացել COVID 19-ը հաղթահարելու համար. ով որքան է տվել (ցանկ) 

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետագա ճակատագիրը կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություներից. կարծիք

Հասարակություն

Օրեր առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ՝ պարզելու, թե ինչու այդ բանաձևը հիմա ընդունվեց և որոնք են լինելու հետագա հավանական քայլերը: 

«ԱՄՆ-ի համար կան մի շարք պատժամիջոց հանդիսացող բանաձևեր, որոնք, ըստ անհրաժեշտության, շատ արագ բերվում են օրակարգ, ընդունվում են կամ չեն ընդունվում: Բնականաբար, խոսքը միայն Հայոց ցեղասպանության հարցին չի վերաբերում: Այս պարագայում բանաձևը Ներկայացուցիչների պալատում հայտնվեց դեռ ապրիլին, սակայն երկար ժամանակ հարմար պահ չկար, որպեսզի բերվեր օրակարգ»,-նշեց Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ հարմար պահ ստեղծվեց վերջերս, երբ թուրք-ամերիկյան հարաբերություներում նկատվեց խիստ լարվածություն, որի արդյունքում էլ Ներկայացուցիչների պալատում բանաձևը ճանաչվեց. «Հաջորդ քայլով բանաձևը հասավ Սենատ, սակայն վետո դրվեց, քանի որ ԱՄՆ-Թուրքիա բանակցություները շարունակվում էին: Իսկ բանակցությունների ոչ այնքան ցանկալի արդյունքի հետևանքով՝ դրվեց քվեարկության: Ինչպես տեսանք՝ ընդունվեց միաձայն, ինչը շատ խոսուն փաստ է: Չմոռանանք, երբ վետո դրվեց այդ բանաձևը օրակարգ մտցնելուն, վետո դնող սենատորը շեշտեց, որ դա անում է Սպիտակ տան խնդրանքով: Այսինքն՝ այդ պահին Սպիտակ տանը պետք չէր բանաձևի ընդունումը, իսկ հիմա պետք է: Թերևս հարցը ընդամենը իրավիճակային էր»:

Իսպիրյանը ընդգծեց, որ սա նաև հայակական լոբբիստական կազմակերպություների, Հայ դատի գրասենյակի տարիներով կատարած աշխատանքի արդյունքն է. «Պատկերացրեք, եթե այս հարցը չդառնար այս կարևորության, ԱՄՆ-ն այն չէր կարող օգտագործել որպես շանտաժի միջոց: Այսինքն՝ միայն երկար տարիների աշխատանքի արդյունքում ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ այդքան կարևոր գործոն»:

Իսպիրյանը շեշտեց, որ բանաձևի  ընդունումը շատ կարևոր քայլ է, նույնիսկ եթե ընդամենը գործիք է ԱՄՆ-ի ձեռքում:  

«Իրականում, այս պահին բանաձևի ընդունման համար մենք ոչինչ չարեցինք, Հայաստանը ոչինչ չի արել: Ամեն ինչ արեցին ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություները»,-ընդգծեց թուրքագետը: 

Իսպիրյանը նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուները նախընտրական քարոզարշավներում խոստանում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացի՝ Թրամփից:

«Սպասենք զարգացումներին, քանի որ ամեն ինչ կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների ընթացքից»,-խոսքն ամփոփելով` ասաց Իսպիրյանը:

 

 Լուսինե Մարդոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Դիբալային 90-100 միլիոն եվրոյով․ Football ItaliaԱվստրիայի կանցլերը ԵՄ-ին հորդորել է արձագանքել Բելառուսում տիրող իրավիճակինԳողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրգործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից հնարավոր է` վերսկսի օդային ուղևորափոխադրումները Հայաստանի հետԳոյություն չունեցող «թուրքական բաժնեմասի» մասին․ «Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարըՓարիզը՝ ծաղկած բալենիների քաղաք (լուսանկարներ)Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում այսօր Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը խաբեց հայ ժողովրդին. ինչու վարչապետը փոխեց կարծիքը Օզիլը մտադիր է մնալ «Արսենալում» մինչև իր պայմանագրի վերջին օրըՀայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ Իլոն Մասկը օգնություն է առաջարկել ԲելառուսինԲելառուսում «ԲԵԼԱԶ» եւ «Գրոդնո Ազոտ» գործարանների աշխատակիցները գործադուլ են սկսել «Մի՛ վերածվեք գազանների»․ Գարիկ Խարլամովը՝ Բելառուսի կառավարությանըԱնի Ռափյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ». Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը բիկինիով Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզայի ռեժիմը չեղարկվել էՀայաստանը 200 միլիարդ դրամի աջակցություն է ստացել COVID 19-ը հաղթահարելու համար. ով որքան է տվել (ցանկ) Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան Անի Սամսոնյանը պարետին առաջարկել է հաղորդավարներին թույլ տալ տաղավարում լինել առանց դիմակների Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Շնորհակալ եմ ճակատագրին, որ շուտով կունենամ դուստր․ Օռլանդո Բլում (լուսանկարներ)Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել Բորա֊բորա կղզին՝ դրախտը երկրի վրա (լուսանկարներ)Հրդեհի պատճառով Լոս Անջելեսում առնվազն 100 տուն է տարհանվել (տեսանյութ)Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները Իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ․ ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման նախագիծը Աշխարհում ամենագեղեցիկ տեսարժան վայրերի թոփ տասնյակը (լուսանկարներ)Խոշոր վթար Լոռու մարզում․ կա 10 վիրավոր Ի նշան ամուր ընկերության՝ Կայա Գերբերը և Կարա Դելևինը նույն դաջվածքն են արել (լուսանկարներ)ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումն Ամուլսարի ծրագրում․ «Լիդիան Արմենիա» ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել ԱդամյանըԻնչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան Քենդալ Ջեները և Դևին Բուքերը սիրախաղի մեջ են (լուսանկարներ)Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի Ենթադրում եմ՝ թոշակ չեն նշանակել, որոշել է վրեժխնդիր լինել. Ամատունի Վիրաբյան Արցախում արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունըԲալիի ցնցող մայրամուտները (լուսանկարներ)ՀՀ նախագահի մրցանակն այսուհետ կկոչվի Պողոսյան մրցանակ «Էն սեքսից կարոտ սոցապի նախարարուհին հրաժարվում է հաշմանդամություն ունեցողին դեղեր հատկացնել»․ Եկմալյանի բնակիչԱկցիայի մասնակիցներից մեկին շտապօգնությունը տեղափոխեց հիվանդանոց Ինչպիսին է չքնաղագեղ Խորվաթիայի բնաշխարհը (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայից Հայաստան է ներմուծվել խոշոր չափերի թմրամիջոցներ պարունակող առաքանի Հայկ Մարությանը իբր էնքան էր «խզարել», հիմա էլ արձակուրդ է գնում Բելառուսի նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է երկրից․ NEXTA
Ամենադիտված