Բաթոյանը լավ լուր ունի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների համար
БлогосфераՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները:
«Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ: