«Հայաստանի իշխանությունը չի կարողանում աշխատել ներդրողների հետ». Սուրեն Սուրենյանց
ПолитическиеՆոր ուժ՝ Հայաստանի քաղաքական դաշտում: Անդրանիկ հավաքն է անցկացրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: «Հեղափոխության փաստը բավարար չէ երկրում դեմոկրատիայի հաստատման համար»,- արձանագրել է կուսակցության նախագահող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Նա անդրադարձել է նորաստեղծ քաղաքական ուժի հետագա գործունեությանը, երկրի ներքաղաքական իրավիճակին, նաև Երևանի քաղաքապետարանի և արտասահմանցի ներդրողների միջև եղած աղմկահարույց տարաձայնություններին: Սուրենյանցի գնահատականով՝ Հայաստանում այսօր չկա ներառական տնտեսական աճ: