Ֆեյքնյուզի պատճառով պետության դիմադրողականությունը զգալի տուժում է․ Սարգիս Խանդանյան
Քաղաքական
«Կծեփեն պատերին ու կփռեն ասֆալտին»` վարչապետի այս արտահայտություններն ատելության խոսք չեն»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես գալիս:
«Ատելության խոսքի հատկանիշներից մեկն այն է, որ այն թիրախավորված է և պարբերական բնույթ է կրում»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ վարչապետն ընդամենը մի քանի անգամ է նման հայտարարություն արել, այն էլ խոսել է հանցագործների մասին։ Լրագրողի այն հարցին, թե ինչքանով է ազդելու այս նախաձեռնությունը լրատվամիջոցների վրա, պատգամավորը պատասխանեց. «Եթե լրատվամիջոցը ամեն օր թիրախավորված ատելության խոսք տարածի, որը նաև ռիսկ է պարունակում՝ մարդկանց դրդելու որոշակի գործողությունների, ատելության հիմքով հանցագործությունների, ապա այո, պետք է դիտարկվի, բայց գրաքննություն այս նախաձեռնությամբ չի լինի»։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սպառնալիք համարեց նաև Ֆեյք նյուզը: Մեր պետությունը ներսից կրծում է ոչ միայն ատելության խոսքը, այլև ֆեյք նյուզը։ Դրանք զուգահեռ սպառնալիքներ են։ Ֆեյքնյուզի պատճառով պետության դիմադրողականությունը զգալի տուժում է», - ասաց նա։
Աիդա Կիրակոսյան