Այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում հարկատուի գույքը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել: Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները: Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասվում է հաղորդագրության մեջ: