Շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հարկային մարմիններ են ներկայացրել հայտարարագրեր և կատարել են հարկային պարտավորությունները, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր չեն կատարել և նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, թե քանիսն են ներկայացրել հայտարարագիր, նա նշեց, որ մոտ 10 շոուբիզնեսի ներկայացուցիչ։
Հարցին, թե քանիսի նկատմամբ է քրեական գործ հարուցվել՝ պատասխանեց՝ չեմ ասի։