«Գանձասար-Կապան»-ը երկարաձգել է պայմանագիրը 5 ֆուտբոլիստի հետ
Սպորտ«Գանձասար-Կապան»-ի 5 ֆուտբոլիստ կշարունակի աշխատանքը կապանյան թիմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագրերը Գեղամ Հարությունյանի,Նարեկ Ասլանյանի, Դավիթ Մինասյանի, Աշոտ Ադամյանի և Համլետ Ասոյանի հետ: Պայմանագրերը երկարաձգվել են մինչև մրցաշրջանի ավարտ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 15 տուրերից հետո «Գանձասար-Կապան»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է 14 միավորով: Առաջատարը 28 միավորով «Լոռի»-ն է: