Բուֆոնը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատրաստ է նոր պայմանագիր կքնել ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, դարպասապահը չի պատրաստվում ավարտել կարիերան ու ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ մինչև 2021թ-ն:
Նշենք, որ Բուֆոնի գործող պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ ավարտվում է 2020թ-ին:
Ընթացիկ մցրաշրջանում դարպասապահը Իտալիայի առաջնությունում մասնակցել է 6 խաղի և բաց թողել 6 գոլ: