Պարոն վարչապետ, մշակույթի ոլորտում հակահեղափոխությունն է հաղթել. նախկին փոխնախարար
ԲլոգոսֆերաՄշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիշո՞ւմ եք, որ Ազգային Ժողովում պատմում էի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչ կատարվեց հուշարձանների հետ: Ուրեմն այդ ժամանակվա հուշարձանների համար պատասխանատու փոխնախարարին՝ Գյուրջյանին (ում օրոք ոլորտը ամենակոռումպացվածն է եղել) նոր նախարարությունը գիտամեթոդական խորհդրի կազմում ա ընդգրկել և նրա ցուցումով են խորհդի անդամներ ընտրվել ու կազմակերպվում նիստերը փոքր կազմով (որ հեշտ լինի համոզել իրենց ուզածը քվարկեն):
Մեկը հարցնի թե քաղաքային միջավայրում գտնվող հուշարձան շենքը ձևափոխելու քննարկմանը հնագետներին ո՞ր տրամաբանությամբ եք ընդգրկել:
Պարոն վարչապետ՝ ոչ թե դիմադրում են հեղափոխությանը՝ այլ մշակույթի ոլորտում հակահեղափոխություն է հաղթել:
հ.գ. ինչեր բացահայտեցինք հուշարձանը փրկելու քաղաքացիական պայքարի ընթացքում»: