Ալիևի դուստրերը 14.9 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող ընկերությանը
Всемирная прессаԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը 2015-2016 թվականներին մալթիական Pilatus բանկից, որն այժմ փակ է, 14.9 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող Palma Consulting DMCC ընկերությանը, հայտնում է Malta Today-ը։
Փոխանցումներն իրականացվել են Sahra FZCO հաշվից, որը Pilatus բանկում չորս հաշիվ է ունեցել։ Ընկերությունը Իլհամ Ալիևի դուստրերի՝ Արզու և Լեյլա Ալիևաների համատեղ սեփականությունն է։
Փոխանցումների վերաբերյալ մանրամասներն ի հայտ են եկել լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիսիայի լրագրողական հետաքննության արդյունքում: Նա պարզել է նաև, որ Al Sahra FZCO ընկերության՝ Pilatus բանկի հաշվեհամարից 1 մլն դոլար է փոխանցվել պանամական Egrant Inc օֆշորային ընկերությանը, որը ստեղծվել է Մալթայի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Կիտ Շեմբերիին և էներգետիկայի նախկին նախարար Կոնրադ Միցիին պատկանող երկու այլ օֆշորային ընկերությունների հետ միասին: