Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա. Արայիկ Հարությունյան
ՀասարակությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա:
Այս մասին նախարարը նշեց դեկտեմբերի 20-ին խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:
«Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Վերջերս հարցումների արդյունքներն էի նայում, թե ո՞ր ոլորտներում է ամենահաջող պայքարն ընթանում կոռուպցիայի դեմ, չորրորդ կետով նշված էր հանրակրթությունն ու կրթությունը»,- ասաց Հարությունյանը:
«Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով
խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,
երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: