Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
ԻրավունքՔիչ առաջ Վճռաբեկ դատարանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով որոշում հրապարակեց։ Դատարանը Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի մասով զանգվածային անկարգությունների հոդվածով կիրառեց համաներում, իսկ զենք-զինամթերք կրելու համար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման եւ հաշվի առնելով, որ վերջինս կրել է պատիժը, ուստի ընտրված խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությունը վերացրեց։ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
Հիշեցնենք, որ թե՛ Ժիրայր Սեֆիլյանի, թե՛ Գևորգ Սաֆարյանի պաշտպանները միջնորդել էին արդարացնել նրանց։
Դատարանը մասնակիորեն բավարարեց բողոքները, իսկ գործով անցնող Հրայր Թոփչյանի և Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանների բողոքները մերժվեցին։