«Ռեալ»-ի արդյունավետ ցուցանիշը վերջին 32 տարում
СпортԻսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը ուժերը չափել է «Ատլետիկ»-ի հետ:
Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 խաղերում մադրիդյան թիմը բաց է թողել 12 գոլ: Սա թիմի լավագույն արդյունքն է վերջին 32 տարիների ընթացքում: Վերջին անգամ «Ռեալ»-ը նման արդյունք գրանցել է 1987/88 մրցաշրջանում, երբ թիմի դարպասապահը եղել է Ֆրանսիսկո Բույոն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը 37 միավորով երկրորդն է, առաջատարը 39 միավորով «Բարսելոնա»-ն է: