Բրիտանիայում փոստատարը հոգնածությունից մահացել Է՝ բաժանելով Ծննդյան տոների նամակները
OtherԱնգլիայի հարավ - արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին հայտնել Անգլիայի հարավ - արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին հայտնել է Daily Star-ը:
Նշվում է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրաժեշտ է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել է մինչեւ 240: Այդ ռեժիմով տղամարդը ստիպված է եղել աշխատել մի քանի շաբաթ:
Այդ օրն էլ փոստատարը գրասենյակ էր վերադարձել տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ էլ չանցած նա սրտի նոպա է ունեցել եւ մահացել:
«Դա նրա խնդրն էր: Նա մի մարդ էր, որը երբեք չէր հրաժարվում նորմայից ավելի աշխատանքներից»,- հիշում են Քրաշին ֆիրմայի աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: