Կարինե Դանիելյանը պատրաստ է մնալ ՀԽ-ում, բայց նրան օգնական է պետք
ОбществоՀանրային խորհդի անդամներից Լարիսա Ալավերդյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Ավելի վաղ իր անդամությունը դադարեցրել էր նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, կան այլ անդամնե, ովքեր հայտարություն չեն արել և թեմայի շուրջ հարաբերական անդորր են ցուցաբերում:
ԼՈՒՐԵՐ. com-ի թղթակիցը զրուցեց ՀԽ Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ դժվարությամբ է համատեղում իր հիմնական աշխատանքը ՀԽ-ի հետ. «Ցավոք, մենք օգնականներ չունենք և աշխատանքների կազմակերպչական մասը մեծ մասով հանձնաժողովի նախագահներն են իրականացնում: Սա բարդացնում է մեր աշխատանքը»:
Կարինե Դանիելյանը դեռևս չի հայտարարել մնում է ՀԽ-ում, թե՝ ոչ: Ստացվում է՝ նրա հիմնական խնդիրը աշխատանքի հետ համատեղելիության հարցն է, դա էլ լուծվելու դեպքում պատրաստ է մնալ ՀԽ նոր կազմում:
«Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի հետագայում, ինչպես կընթանան մեր աշխատանքները: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք աշխատել: Իհարկե, այնպես չէ, որ խնդիրներ չկան: Ես էլ խնդիրներ ունեմ, բայց մենք մեծ պատասխանատվությամբ եք վերաբերում մեր աշխատանքին»,- ասաց նա:
Նա նշեց, որ օգնականեր ունենալու թեմայով պատրաստվում է խոսել նորանշանակ նախագահի՝ Ստյոպա Սաֆարյանի հետ, որպեսզի ինչ-որ միջոցներ ձեռնարկեն:
«Ես վիրավորված եմ, քանի որ մեր որոշ պաշտոնյաներ նշել են, թե ՀԽ-ն ոչ մի աշխատանքներ չի կատարում կամ անարդյունք կառույց է: Իրականում, մենք շատ ենք աշխատում և մեր աշխատանքը, բնականաբար, օգտակար է: Պարզապես, Վազգեն Մանուկյանը այնքան էլ չէր սիրում հրապարակային խոսել անելիքների կամ կատարած աշխատանքնների մասին: Բայց սա բնավ չի նշանակում, թե ՀԽ-ում մենք պարապ ենք»,-ընդգծեց Դանիելյանը:
Լուսինե Մարդոյան