Կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ
ՔաղաքականԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ էթիկայի կանոնների խախտման առիթով։ Համապատասխան դիմումը հանձնաժողովին ներկայացրել է փաստաբանների պալատի անդամ Վահագն Մնացականյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ Կարեն Կարապետյանը դրսևորել է պաշտոնին ոչ վայել վարքագիծ, չի պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված բարեկրթության և հարգալիրության սկզբունքները։
Նշենք, որ փաստաբանի պահանջի հիմքում Կարեն Կարապետյանի գրության մեջ օգտագործված արտահայտություններն են եղել։