Բելառուսին հուզում Է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը. Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսին հուզում Է, թե ով Է ղեկավարելու Ռուսաստանը 2024 թվականից հետո: Այդ մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ամբողջ կոնսպիրոլոգիան այժմ ձեզ մոտ՝ Ռուսաստանում, կառուցվում Է այն բանի վրա, թե նախագահը մնում Է 2024 թվականից հետո, թե ոչ… Ինչ Էլ որ մենք այստեղ ասելու լինենք, Բելառուսն ու Ռուսաստանն այնքան մոտիկ են միմյանց առանց ինտեգրացման որեւիցե պլանի, որ մեզ հուզում Է, թե ով Է ղեկավարելու Ռուսաստանը: Հավասարապես, հավանաբար, Ռուսաստանին Է հուզում, թե հետագայում ինչ Է լինելու Բելառուսի հետ, հատկապես Լուկաշենկոյից հետո»,-հայտարարել Է Բելառուսի ղեկավարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: