Այդ հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը չի բացահայտել. քաղաքագետ
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ո՞րն է տնտեսական հեղափոխության իմաստը։ Այդ հարցի պատասխանը ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, չի բացահայտել։ Ստիպված դա մենք պետք է փորձենք անել։
Նիկոլը մեկ խնդիր ունի - պահել իշխանությունը։ Այս առումով նրա շատ լուրջ խնդրի առջև է հայտնվել։ Նա ունի բացարձակ իշխանություն, սակայն իշխանությունը և հիմնական կապիտալը հակամարտ քաղաքական բևեռներում են հայտնվել։
Մինչ իշխանափոխությունը փողն ու իշխանությունը սերտաճած էին՝ փողը ծնում էր իշխանություն, իսկ իշխանությունը՝ փող։ Իշխանափոխությունից հետո իրավիճակ է փոխվել։ Կար երկու ճանապարհ։ Մեկը ճանապարհն ահն էր, որ այդ մեծ փողի ու իշխանության տարանջատումը ստանար ինստիտուտցիոնալ բնույթ, ինչը ենթադրում էր մի շարք ռեֆորմներ։ Դա չարվեց։ Հիմա գնում են երկրորդ ճանապարհով՝ մեծ կապիտալը ենթարկեցնել իշխանությանը, իսկ հաջորդ փուլում նորից սերտաճել։
Պատահական չի, որ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը նույն անվանումն ունի, ինչ կառավարող ֆրակցիան։ Դա խորհրդանշական բնույթ ունի։ Մուծվում եք հիմնադրամինև դրանով հայտնում եք ձեր լոյալությունը իշխանությանը։ Դա կապիտալի և շխանության սերտաճման ակտ է։ Եթե ոչ, ապա ամբոխի հրճվանքի բացականչությունների տակ ձեզնով զբաղվում է ՀՔԾ-ն։
Դա նախկին իշխանության ռեստավրացիան է, սակայն նոր դեմքով։ Դա է հայտարարված տնտեսական հեղափոխության իրական բավանդակությունը։
Նախկին իշխանության հիմնական բնութագիրը իշխանության և կապիտալի սերտաճումն էր։ Հիմա նույն գործընթացն է կատարվում»: