Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Արթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման է արժանացրել քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողի

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների 4  ծառայողների պարգևատրել է ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով՝ ծառայողական պարտականությունները, առաջադրանքները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշված ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

Մասնավորապես,  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` 2019թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մի աշխատակցի, ում բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը թմրամիջոց և հոգեմետ նյութ ՔԿՀ փոխադրելու համար անհայտ անձից ստացել է 30.000 ՀՀ դրամ կաշառք և արգելված իրեր պարունակող պոլիէթիլենային տոպրակը պահել իր անձնական օգտագործման ավտոմեքենայում։ 2019թ. դեկտեմբերի 20-ին` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկվել ավտոմեքենան, որտեղից կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մի քանի տեսակի թմրանյութ:

Հարուցվել են քրեական գործեր, առերևույթ հանցանք կատարած ՔԿՀ աշխատակիցները ձերբակալվել են:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ նշված ծառայողներին իրենց պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու համար՝ նշելով, որ նրանք «ծառայակից» պաշտոնատար անձանց հանցավոր ներգրավվածությամբ  քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ սկզբունքային պայքարող պետական ծառայողի օրինակ են, ինչը պետք է վարակիչ լինի նաև քրեակատարողական ծառայության նրանց մյուս գործընկերների համար:

Նման դրսևորումները, ըստ Արթուր Դավթյանի, լավագույնս արտահայտում են իրենց աշխատանքը, ծառայության հեղինակությունն ու բարի համբավը հարգող ծառայողների, հատկապես վերջին շրջանում Քրեակատարողական ծառայության կողմից հանդես բերվող՝ ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հետ հանցավոր կապերի մեջ մտնող անձանցից մաքրելու հաստատակամությունը: Ըստ գլխավոր դատախազի, դա հիմնական ճանապարհն է վերացնելու ինչպես հասարակության, այնպես էլ պետության կողմից արտահայտվող՝ քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի հետ կապված օբյեկտիվ դժգոհությունների պատճառները:Արթուր Դավթյանը նշել է, որ նման վարքագիծ դրսևորող պաշտոնատար անձանց արարքներն ավելի վնասակար են, քանի որ հանցանք կատարելուց բացի, իրենց վարքագծով նրանք խոչընդոտում են ազատազրկման դատապարտված անձանց ուղղման պետության գործառույթի, ընդհանրապես պատժի նպատակների իրականացմանը: Այս առումով դրա դեմ պայքարելու վճռականություն և կամք դրսևորող ծառայողների բարեխղճությունը, պետության առջև պարտքի զգացումով առաջնորդվելը պետք է  խրախուսվեն և վերածվեն օրինաչափ և համընդհանուր աշխատելաոճի:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրել
Ամենադիտված