Մահացած զինծառայողի հարազատները փակեցին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ)
ՏեսանյութերՔիչ առաջ ցուցարարները կրկին փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Մահացած զինծառայողի մայրը նստեց գետնին՝ պահանջելով, որ իր մոտ բերեն որդուն սպանած անձին։
Ցուցարարներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը առաջարկեց բարձրանալ աշխատասենյակ, խոստացավ՝ մանրամասն լսել ծնողներին, այնուհետև վարչապետին փոխանցել նրանց խնդրանքը հանդիպման վերաբերյալ։
«Ձեր նպատակն էր, որ վարչապետը իմանա, նա իմացելա․ փողոցը փակելու իմաստը որնա՞»,-ասաց Սարգսյանն ու կրկին հորդորեց բարձրանալ վերև՝ փողոցում քննարկելու փոխարեն։
Ցուցարար ծնողները որոշեցին բարձրանալ միայն իրավաբանի հետ։ Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։