We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Փաստորեն պարզվում է՝ քրեորեն պատժելի է նաև պարտքով գումար վերցնելը. փաստաբան

Blogosphere

Փաստաբան Միհրան Պողոսյանն իր էջում գրում է.

««Քրեական օրենսգրքում բոլորիս սպառնացող նոր ու վտանգավոր հոդվածի, ինչպես նաև անմեղ անձին կալանքից ազատելու հարցի քննարկման նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների ունեցած «ֆոբիայի» և "նոր տակտիկայի" մասին»

Փաստորեն պարզվում է՝ քրեորեն պատժելի է նաև պարտքով գումար վերցնելը:

Ահա, ըստ էության, այսպիսի մեղադրանքով է, որ Ալեքսան Մակարի Պետրոսյանը տևական ժամանակ գտնվում է ապօրինի կալանքի տակ:

Ալեքսան Պետրոսյանը 2011 թվականին պարտքով գումար է վերցրել ՀՀ բանապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից, որը հետագայում վերադարձրել է:

2019 թվականի նոյեմբերին իրավապահ մարմինները պարզել են, որ Ալեքսան Պետրոսյանի պարտք վերցրած գումարը Արամ Հարությունյանը դեռևս 2008 թվականին, որպես կաշառք, ստացած է եղել Սիլվա Համբարձումյանից, ինչի մասին Ալեքսան Պետրոսյանը 2011 թվականին ոչ միայն չէր կարող իմանալ, այլ նաև անտրամաբանական է, որ նույնիսկ կարողանար ենթադրել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն Ալեքսան Պետրոսյանին մեղադրում է այն բանի համար, որ նա, իբր, տեղյակ է եղել այդ գումարի ծագման աղբյուրի մասին, բայց թե ինչպե՞ս կարող էր Ալեքսան Պետրոսյանը գումարի մասին տեղյակ լինել՝ ՀՔԾ-ն նույնիսկ չի կարողանում ենթադրությանը մոտ փաստարկներ ներկայացնել:

Աներկբա է, որ ՀՀ-ում չկա մի անձ, չկա մի բիզնեսմեն, որ երբևէ պարտքով գումար վերցրած չլինի: Ասել կուզեմ՝ բոլորն էլ պատրաստ լինեն՝ ներկայիս տրամադրությամբ մի օր բոլորն էլ պետք է պատասխան տան պարտք վերցրած գումարի համար:

Առավել զավեշտալին այն է, որ Ալեքսան Պետրոսյանն այդ մեղադրանքով կալանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին, իբր, նախաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը բացառելու նկատառումներով, բայց դեկտեմբերի 13-ին մեզ հայտնվել է նախաքննության ավարտի մասին, հետևաբար այն մտավախությունը, ինչի համար, ըստ նախաքննական մարմնի, Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է, ոչ կալանավորման ընթացքում է գոյություն ունեցել, ոչ էլ առավելևս այսուհետ կարող է գոյություն ունենալ:

Ալեքսան Պետրոսյանի պաշտպանների կողմից միջնորդություններ են ներկայացվել քննիչին ու դատախազին՝ խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որոնք, սակայն, անհիմն մերժվել են:

Ակնհայտ է, որ թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, թե ՀՀ դատախազությունը փորձում են ամեն կերպ իրենց «վրայից գցել» Ալեքսան Պետրոսյանին կալանքից ազատելու հարցը, քանի որ իրենք էլ հասկանում են, որ օրինական կերպով վերջինս չի կարող մնալ կալանքի տակ, բայց դե իրենք են եղել կալանքի նախաձեռնողները և չեն կարող այժմ իրենց որոշումներով փաստել կալանքի՝ ապօրինի լինելու մասին:

Դա էլ է հասկանալի, բայց այն, որ դատարանները նույնպես խուսափում են արդարադատություն իրականացնելուց, դա ոչ մի կերպ չի կարելի հասկանալ:

Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը սահմանված 10-օրյա ժամկետում պաշտպանների կողմից բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, սակայն մինչ օրս դատական նիստ չի կայացել մեկ՝ դատավորի՝ արձակուրդում գտնվելու, մեկ՝ դատավորի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու, և այլ պատճառներով:

2019 թվականի դեկտեմբերի 13-ին պաշտպանների կողմից նաև կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել դատարանին, որը, սակայն, նույնպես դեռևս չի քննարկվել քննիչի չկներկայանալու, քննիչի կողմից նյութեր չներկայացնելու պատճառով:

Այսինքն՝ ստացվում է իրավիճակ, որ դատարանները նույնպես, շարունակելով մեղադրանքի կողմի «գործը», անձին ապօրինի պահում են կալանքի տակ այսպես ասած՝ «տեխնիկական» պատճառներով, մինչդեռ ակնհայտ է, որ այդքան զուգադիպություն չի կարող լինել:

Հերթական մոտակա նիստը՝ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննարկումը, նշանակված է սույն թվականի դեկտեմբերի 27-ին, որի չհետաձգման համար մեր կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները:

Միջնորդությունը քննող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին մաղթենք քաջ առողջություն, առանց միջադեպերի ու առանց խոչընդոտների աշխատանքային օր, որպեսզի այս անգամ էլ նման պատճառաբանություններով նիստը չհետաձգվի:

Հ.Գ. Հուսանք՝ սույն թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայանալիք դատական նիստի ընթացքում կհաղթահարվի ՀՔԾ-ի «աչքի փուշը» չդառնալու վախը և արդարադատությունը կտարանջատվի անմեղ անձանց կալանքի տակ պահելով հետախուզվողին ներկայանալ հարկադրելու մոլուցքից:

Ալեքսան Մակարի Պետրոսյանի պաշտպաններ՝ Միհրան Պողոսյան և Գոռ Միքայելյան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular