Օլգա Բուզովային 15-օրյա կալանք է սպառնում
OtherՀաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովային 15-օրյա կալանք է սպառնում՝ արագության գերազանցման տուգանքը չվճարելու համար:
Օգոստոսի կեսին Մոսկվայի շրջանի ՃՈ տեսագրության կենտրոնը պարզել է, որ երգչուհին մեքենան վարել է մեծ արագությամբ (40-60 կմ/ժամ, ինչպես նշված է արձանագրությունում): Այս մաին հայտնում է Комсомольской правдa-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուգանքը դեռ չի վճարվել, և աստղը կարող է ձերբակալվել, մինչև 50 ժամ հասարակական աշխատանք կատարել կամ վճարել տուգանքը՝ կրկնապատիկ չափով: