Իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
PoliticalԱկնհայտ է, որ «Վահե Գրիգորյան» օպերացիայով, բազմաթիվ քրեական գործերով, ապօրինի վարքագիծ դրսևորելով՝ իշխանությունը չի հասել հաջողությոան և վերջին փորձը՝ օրինական կաշառքի միջոցով ազատվել Սահմանադրական դատարանից՝ դա էլ չի հաջողվում՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, որն ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի շենքում ՀՔԾ հարցաքննությանը զուգահեռ։
«Ճանաչելով թե՛ ՍԴ այն դատավորներին, ովքեր նշանակվել են մինչև 2018 թ-ը և բազմաթիվ գործերով ցույց են տվել իրենց վճռականությունը, պարզ է, որ նրանց առնվազն մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառք ստանալու տարբերակին և հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել այլ մեթոդ՝ ժողովրդական լեզվով ասած՝ «աչք վախեցնելու» մեթոդը,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա համոզված է, որ այս ապօրինի գործողությունները ի վերջո պատասխանատվության են կանչելու հենց դրանք նախաձեռնողներին, պատվիարտուներին և իշխանափոխության առաջին իսկ պահից սկսած սա կդառնա նոր իշխանության անցումային արդարադատության կարևոր ուղղություններից մեկը։
Նրա համար ակնհայտ է, որ այս քննչական գործողությունը, որը ձևակերպվել է որպես վկայի հարցաքննություն, ցանկացած պահի կարող է վերածվել, ինչպես հաճախ տեսնում ենք տարբեր գործեորվ, մեղադրանքի առաջադրման։ Արծվիկ Մինասյանը չի բացառում նաև ազատությունից զրկման գործողությունը՝ ձերբակալման, կալանավորման և այլ տեսքով։ Այս հնարավոր ելքը, նրա դիտարկմամբ, կանխատեսելի է նաև ՍԴ նախագահի և դատավորների համար, այն դատավորների, ովքեր պահպանում են սահմանադրական նորմը և հավատարիմ են իրենց կոչմանը։