Երևանի 10 վարչական շրջաններում գործարկվում է 20 նոր վերելակ
Հասարակություն
Երևանի 10 վարչական շրջաններում գործարկվում է 20 նոր վերելակ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ տեղադրելով նոր վերելակների լուսանկարները։
«Այսօր եւ վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում։ Արդեն տեղեկացրել ենք, որ եւս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,- գրել է նա։


