ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Սորոսական անհայրենիք լակոտներն ու իրական հերոսները

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի կադրերը հատել են ոչ միայն քաղաքական մանկամտության, անմեղսունակության սահմանները, այլեւ դեբիլիզմի:
Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պետական ողջ մեքենան գործի է դրել Սահմանադրական դատարանի եւ հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Բոլոր հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով ճնշումներ է գործադրում Թովմասյանի, նրա մերձավորների ու ընտանիքի նկատմամբ՝ ՍԴ-ն կազմաքանդելու եւ իր երազած բարձրագույն դատարանը ձեւավորելու համար:
Իշխանական ռեպրեսիաների մասին ամիսներ շարունակ ահազանգում են ոչ միայն երկրի ճակատագրով մտահոգ իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչներ, այլեւ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը: Բայց արի ու տես սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում:

Այսօր արդարադատության նախարար Վահան Բադասյանը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի իր կոլեգաների վրա: Նա այս մասին խոսել է անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՔԾ քննիչների կողմից հարցաքննությունից հետո արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ ՍԴ անդամներից որևէ մեկը չի պատրաստվում գնալ վաղ կենսաթոշակի։

«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա», այսպիսի շեդեւր եզրահանգման է եկել երիտիշխանականը ու նույն տրամաբանության մեջ այլ հայտարարություններ արել, թե մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որն անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։
«Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,-ասաց նա։

Ինչպես ասում են՝ հասանք, իջեք: Կարելի է պատկերացնել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ճնշում գործադրել ՍԴ-ի իր կոլեգաների վրա: Ասենք անձամբ գիշերվա հազարին զանգել է Սերժ Սարգսյանին ու իրեն ծեփել պատերին, թե ԱԱԾ-իդ ու ՀՔԾ-իդ ուղարկի ՍԴ դատավորների տները, նրանց վախեցրու, նրանց սպառնա, ասա, որ լցնելու է բանտերը, խփելու է պատերին: Կամ ասենք Հրայր Թովմասյանն է զանգել Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանին ու ասել իրավապահներիդ քսի տուր Սահմանադրական դատարանի դատավորների վրա:

Հետո երբ տեսել է, որ դատավորները չեն ընկրկում, որոշել է այդ հանցագործներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել, բայց էլի փոշմանել է ու նրանց ճնշում է, ասում է, չլինեմ-չիմանամ մեկդ օգտվել եք այդ թոշակից: Համաձայնեք միայն հիվանդ երեւակայությունում կարող է այս կարգի տրամաբանություն, ավելի ճիշտ՝ անտրամաբանական միտք ծագել: Ցավալին այն է, որ այս դեպքում կարեկցանքի է արժանի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որ ունի այսպիսի թերհաս նախարար, ոչ այնքան Ռուստամ Բադասյանը, ի վերջո, ինքը դրանից ավել մտածելու կարողություն չունի, որքան մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Հենց այս մարդկանց ձեռքերում է մեր պետության ճակատագիրը, նրանք էլ իրենց ոլորտում, իրենց տեղերում են համարվում պետության սահմանապահները, ինչի մասին դեռեւս ամիսներ առաջ ու հենց այսօր խոսեց Հրայր Թովմասյանը՝ ասելով, եթե խաղաղ պայմաններում հերոսներ եք փնտրում, ապա նրանց շարքում են նաեւ ՍԴ անդամները: Ու եթե մեր սահմանները Բադասյանի պես սորոսական անհայրենիք մարդկանց ձեռքերում են, վայն եկել է, մեզ տարել:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի նկատմամբ իրական ճնշումներին, ապա գործընթացները հուշում են, որ Փաշինյանն անկառավարելի է դառնում: Մարդ, ով Ամանորի շեմին տասնյակ ընտանիքներին նվիրում է այս կարգի «լարվածություն», ի վերջո, ՍԴ դատավորներն ունեն ընտանիք, հարազատներ, ընկերներ, որոնց այս օրերին սպառնում են, որ ամեն պահի ձեր հետեւից կարող են գալ, ապա չպետք է ակնկալի դրական փոփոխություններ իր ղեկավարած երկրում: Բումերանքի էֆեկտը կյանքում գործում է անխափան, քո նետած չարությունը, ինչ-որ պահից վերադառնալու է քեզ:

Անի Սահակյան

Նյութի աղբյուրը` Hayeli.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված