Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը
ՔաղաքականՔաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում են նաև իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային և մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ ենթակառուցվածքների բարելավման նախագծեր:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է վերը նշված փողոցների հիմնորորգման ծրագիրը և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մյուս ծրագրերի իրականացման հնարավորությունները պետք է քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է այդ ուղղությամբ քննարկումներ սկսել պոտենցիալ գործընկերների հետ, մշակել բիզնես պլան և ըստ այդմ շարժվել առաջ: