«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»
ԲլոգոսֆերաԱմալյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևան ոտք դնելուն պես ֆիքսում ես այս տեսարանը, որից հետո անվտանգութան աշխատակիցը մոտենում և պահանջում է ջնջել նկարը, այն պարագայում, որ փակ, գաղտնի տարածք չէ և որևէ լուսանկարահանում արգելող ցուցանակ չկա:
Միտք չունեի հրապարակելու այս լուսանկարը, բայց Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց:
Հ.Գ. Սա Երևանն է, այստեղ մենք տանն ենք ...»: