Հենց այս գրատախտակն է ինձ ամենից շատ օգնում գնալ առաջ. Արսեն Թորոսյան (լուսանկար)
ԲլոգոսֆերաՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
««Եթե դու ձախողում ես պլանավորումը, ապա պլանավորում ես քո ձախողումը»։
Աշխատանքային վերջին օրը աշխատասենյակից դուրս գալուց առաջ նայեցի այս գրատախտակին և որոշեցի այն կիսվել ձեզ հետ։ Իհարկե այստեղ ամեն ինչ չէ, որ գրված է, սակայն հենց այս գրատախտակն է ինձ ամենից շատ օգնում գնալ առաջ՝ ամեն պլանավորած առաջադրանք կատարելուց հետո դրա վրայից ջնջելու և նորը ավելացնելու միջոցով։
Եկե՛ք բոլորովս պլանավորենք մեր հաջողությունը և այդպես մուտք գործենք 2020 թվական։
Շնորհավոր Ամանոր! Առողջ եղե՛ք»։