Պարոն պողոսապետը նեղվել է հասարակության դժգոհությունից. Լուսինե Հարոյան
ԲլոգոսֆերաՊարոն պողոսապետը նեղվել է հասարակության դժգոհությունից` կապված իր թիմի աստղաբաշխական պագևավճարների հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Համահայկական Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանը:
«Ու «հանճարեղ» որոշում է կայացրել. նոր օրենք ընդունել, որ այսուհետ դա գաղտնի ինֆորմացիա է լինելու և ենթակա չի լինելու հրապարակման: Այսուհետ բյուջեն գաղտնի են լափելու:
Էս մառազմատիկ մանկամիտը կընդունի ցանկացած աբսուրդ օրենք` իր ողորմելի իշխանությունը երկարաձգելու ու իր տխմար թիմին կաշառելու համար, օրինակ, օրենք, ըստ որի ամսական 20 անգամ ինքնապարգևատրվելը պարտադիր պայման կլինի յուրաքանչյուր չինովնիկի համար»:
Լուսինե Հարոյանը, գաղտնի քայլերի համատեքստում, անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին.
«Պատկերացնում եք չէ՞, Արցախի հարցում մի փոքր ճնշումների դեպքում էս վախկոտ քաջնազարը ինչ թաքուն բաներ կարող է պայմանավորվել, եթե արդեն չի արել: Հիշեցնում եմ, սա նույն մարդն է, որն իշխանության եկավ ժողովրդի մանդատով, նույն մարդը, որ ասում էր, թե այսուհետ իշխանության տերը ժողովուրդն է և որոշումները կայացնելու է ժողովուրդը»,- գրել է «Համահայկական Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահը: