«Ռեալ»-ը կերկարաձգի Բենզեմայի հետ պայմանագիրը
ՍպորտՀարձակվող Քարիմ Բենզեման կշարունակի ելույթները Մադրիդի «Ռեալ»-ում: Այս մասին հայտնում է As-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` արքայական ակումբը որոշել է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:
Նոր պայմանագիրը կգործի մինչև 2023թ-ը:
Նշենք, որ Բենզեմայի գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2020/21թ-ի մրցաշրջանի վերջում:
32-ամյա Բենզեման «Ռեալ»-ում հանդես է գալիս 2009թ-ից, մասնակցել է 488 խաղի, հեղինակել է 238 գոլ և կատարել է 131 գոլային փոխանցում: