Երեւանում 1 օրում 160 մարդ հոսպիտալացվել է
ՀասարակությունԵրեւանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 841 «Շտապօգնության» կանչ։ Այս մասին մեզ հետ զրւյցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ թունավորման դեպքեր չեն գրանցվել. «Դեկտեմբերի 31–ին առավոտյան ժամը 9։00–ից մինչեւ հունվարի 1–ի առավոտյան 9։00, Երեւանում գրանցվել է 841 կանչ, որից 160–ը հոսպիտալացվել են։ Եղել են սրտանոթային, սուր շնչառական հիվանդություններ եւ վնասվածքներ»։