Բացահայտվել է Ամանորին Սարի թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքը
ԻրավունքՆոր Արեշի 41-ամյա բնակչին հունվարի 1-ին դանակով վնասվածքներ հասցրած 48-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հունվարի 1-ին՝ ժամը 20։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «Էպիգաստրալ շրջանի ձախ կող աղեղի, ձախ ուսահոդի եւ պարանոցի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանողց է տեղափոխել Նոր Արեշի 41-ամյա մի բնակչի, որը հայտնել է, որ Սարի թաղում վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Սարի թաղում, վիճաբանության ժամանակ, Սարի թաղի 48-ամյա բնակիչը դանակով մի քանի անգամ հարվածել է այդ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն: