Թե ինչ ա տվել Ղասեմի Սոլեյմանին Արցախին, չգիտեմ․ Արմեն Վարդանյան
БлогосфераԻրանագետ Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«ԱՄՆ-ը Հայաստանից բացի աշխարհի միակ երկիրն ա, որ բյուջեում հատուկ տողով գումար ա հատկացնում Արցախին արդեն երկար տարիներ։ ԱՄՆ-ի 9 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Արցախի անկախությունը, անցած տարի Արցախի նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալվեց ԱՄՆ Կոնգրեսում, անցած տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուն այցելեցին Արցախ։ Նման բաները պատահական չեն լինում ու դա շատ մեծ նշանակություն ունի Արցախի համար: Թե ինչ ա տվել Ղասեմի Սոլեյմանին Արցախի Հանրապետության համար չգիտեմ, բայց սա գրում եմ հատուկ Ղասեմիի մահը սգող, հայտարարություն տարածող Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչների համար»։