Վրեժը ճաշատեսակ է, որը սառն են մատուցում. Իրան
ԻրանԻրանը չի շտապի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը պատասխանելու հարցում: Իրանի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ վրեժը դաժան կլինի, բայց Իրանը մտադիր է խուսափել հապշտապ գործողություններից, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի արձագանքելու գեներալ Սոլեյմանիի սպանությանը եւ դա անպայման կանի: «[Իրան-ԱՄՆ] պատերազմի կամ ցանկացած առճակատման դեպքում ամերիկացիներին լուրջ վնաս կհասցվի, եւ եթե նրանք որոշեն որեւիցե խելահեղության դիմել, Իրանի արձագանքն ավելի դաժան կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամերիկացիները կատարել են անշրջելի քայլ»: