Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 

«Ղասեմ Սոլեյմանիի սպանության» թեմայի քարոզչական բաղադրիչը և Հայաստանը

Աշխարհ

Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշված հարձակումը կարելի է գնահատել որպես Դոնալդ Թրամպի վարչակարգի կառավարման շրջանում՝ մասնավորապես 2018թ․ մայիսից վերսկսված ամերիկա-իրանական հակամարտության սրացման գագաթնակետ։ Ավելի քան մեկ ու կես տարի շարունակվող դիմակայությունը դրսևորվել է զուգահեռաբար մի քանի հարթություններում՝ տնտեսական, քաղաքական-դիվանագիտական, ռազմական, քարոզչական, հոգեբանական և այլն։ Ընդ որում, իրավիճակային լարվածության հանգեցրած որևէ միջադեպ իր հերթին արտացոլվել է նշված ուղղություններից մի քանիսում միաժամանակ։ Որպես օրինակ կարելի է հիշատակել Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հայտարարված ամերիկյան պատժամիջոցները, ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը, 2019թ․ մայիսից շարունակվող «նավթակիրային պատերազմի» շրջանակում տեղ գտած յուրաքանչյուր սրացում և, իհարկե, Սոլեյմանիի սպանությունը։

Դիցուք, ամերիկյան կողմը և հատկապես Սպիտակ տունն իրանցի լեգենդար զորահրամանատարի «լիկվիդացումը» ներկայացնում է որպես «անչափ հաջողված հակաահաբեկչական գործողություն»։ Նման գաղտնի, հույժ կարևոր կառույցի հրամանատարի սպանությունը ռազմական, ռազմավարական և հոգեբանական նշանակությունից բացի, չափազանց մեծ կարևորություն է ներկայացնում նաև քարոզչական հարթությունում ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընտրական տարում, ընդհանրապես. և Դոնալդ Թրամպի դեմ ներկայում նախաձեռնված իմփիչմենտի գործընթացի համատեքստում, մասնավորապես։

Սոլեյմանիի սպանության թեման, ըստ էության, լինելով որպես լուրջ ռազմավարական կորուստ, անվտանգային առումով՝ ձախողում Թեհրանի համար, իրանական կողմը փորձում է օգտագործել միաժամանակ 2 հարթությունում՝ ներքին և արտաքին։ Ներքին ուղղությամբ սեփական լսարանի համար թեման հաջողությամբ օգտագործվում է անցյալ տարեվերջին բենզինի գնի թանկացման հետևանքով տեղի ունեցած լայնամասշտաբ զանգվածային բողոքի գործողությունների և դրանց ցրման նպատակով բիրտ ուժի կիրառման պատճառով ալեկոծված իրանական հասարակությանն արտաքին թշնամու դեմ համախմբելու՝ «հուժկու վրեժի» հասնելու, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները երկրորդական հարթություն մղելու, ինչպես նաև ներքաղաքական կյանքում՝ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնանկությանը միտված գործընթացները չեզոքացնելու նպատակներով։

Արտաքին հարթությունում Թեհրանի ջանքերն ուղղված են միջազգային ասպարեզում ամերիկյան հարձակումը որպես «ահաբեկչական» ներկայացնելու, ինչպես նաև հնարավորինս շատ երկրների զորակցությունը, ցավակցությունը ստանալուն միտված գործողություններին։ Այս համատեքստում իրանական կողմը բավականին ակտիվ քայլեր է իրականացնում, օրինակ, ՄԱԿ-ում, ԻՀԿ-ում և այլն։ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նախաձեռնությամբ տեղի են ունենում հեռախոսազրույցներ բարեկամական երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Օմանի, Իրաքի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի և այլ  գործընկերների հետ, որոնց ընթացքում հնչած ուղերձներում հատկապես ընդգծվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ Իրանի կառավարությանը և ժողովրդին ուղղված ցավակցական մտքերը։

Ամերիկա-իրանական լարված հակամարտությունը և դրա դրսևորման աշխարհագրական արեալն առաջնային օրակարգային ուղղություն է դարձել նաև Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում։ Անցած շուրջ երկու տարիների ընթացքում Հայաստանը ոչ միայն հարկադրված է եղել ուշադրությամբ և զգոնությամբ հետևել ծավալվող գործընթացներին, այլև հրապարակային կամ չերևացող մակարդակներում անհրաժեշտության դեպքում նաև արձագանքել դրանց։ Դիցուք, 2019թ․ մայիս-հունիս ամիսներին ակտիվացած «նավթակիրային պատերազմի» հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում գերլարված իրավիճակին տարաբնույթ կերպով արձագանքել են ՀՀ համապատասխան պետական մարմինները, իրավիճակը քննարկվել է նաև ԱԽ նիստի ընթացքում։ Այս ուղղության կարևոր առանձնահատկություններից է նաև այն իրողությունը, որ իրավիճակային սրացումների դեպքում Երևանին ոչ բարեկամ դերակատարների կողմից պարբերաբար փորձեր են ձեռնարկվում՝ տարաբնույթ տեղեկատվական խայծերի միջոցով հրահրել սադրանքներ՝ հակամարտության կողմերից որև մեկի նկատմամբ Հայաստանի կեղծված դիքորոշումը տարածելու նպատակով։

Նմանօրինակ նուրբ իրավիճակ է ստեղծվել նաև Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ ինչպես հնարավոր մարտահրավերներին դիմակայելու, այնպես էլ դիվանագիտական արձագանքի հարցում․ երկու ուղղությամբ էլ ցայժմ իրականացված գործողությունները և՛ բովանդակային, և՛ ժամանակային տեսանկյունից միանշանակ չափելի են դրական առումով։ Մինչդեռ, հատկապես պաշտոնական արձագանքի մակարդակն ու բովանդակությունը բարդացնում է այն հանգամանքը, որ կշեռքի հակադիր նժարներին են մի կողմից  հարևան և բարեկամ երկրում, նաև հավատացյալ շիայադավան համայնքում երբեմն անգամ առասպելական ընկալում ունեցող զորահրամանատարի նահատակությունը, որի հետ կապված հարևան երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, մյուս կողմից՝ խնդիրն առնչվում է մեր երկրին մեկ այլ բարեկամ դերակատարի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված հաջողված «հակաահաբեկչական գործողությանը», որի արդյունքում «չեզոքացվել» է «մերօրյա աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից» մեկը։ Այս պարագայում չափազանց կարևոր է դիրքորոշման հարցում հավասարակշռության պահպանումը և պաշտոնական արձագանքների՝ Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին համապատասխան ձևակերպումը, ինչպիսին, ըստ էության, ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն էր՝ առանցքում ունենալով տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման կարևորությունը և որևէ լարվածություն դիվանագիտական ջանքերով լիցքաթափելու ջանքերը։

Նաև այս թեմայի հետ կապված՝ հերթական անգամ խիստ կարևոր է ոչ բարեկամական շրջանակների կողմից ամերիկա-իրանական քարոզչական պատերազմում Հայաստանի դիրքորոշման խեղաթյուրման փորձերի միջոցով նոր դիվանագիտական-քարոզչական սադրանքները չեզոքացնելու հանգամանքը։ Որպես օրինակ, նույն վերոնշյալ Զարիֆ-Մնացականյան հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը հայկական կողմը տարածել է՝ պահպանելով  դիվանագիտական էթիկայի նրբությունները, ի տարբերություն, ասենք, պաշտոնական Բաքվի՝ ներկայցնելով, թե ում կողմից է նախաձեռնված եղել հեռախոսազրույցը։ Նույն մոտեցմամբ էլ ձևակերպվել են նաև հայկական կողմի ցավակցական ուղերձները՝ ըստ էության, չեզոքացնելով Հայաստանի և բարեկամ երկրների հարաբերությունները որևէ կերպ ստվերելու կողմնակի փորձերը։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ տարածաշրջանային զարգացումներն արդեն ընթացիկ տարում միանշանակորեն պարունակելու են իրավիճակային պարբերական սրացումներ, և Հայաստանը, որպես նաև Մերձավոր Արևելքում կարևոր հետաքրքրություններ ունեցող դերակատար, պետք է պատրաստ լինի պետական և համահայկական ողջ հնարավոր գործիքակազմով, մի կողմից, աչալրջությամբ հետևելու զարգացումներին, մյուս կողմից՝ ունենալու արդեն իսկ մշակված սցենարային տարբերակներ՝ համապատասխան իրավիճակներում գործելու, նաև հնարավոր ոչ բարեկամական սադրանքները չեզոքացնելու նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
Ամենադիտված