«Ուրարտու»-ն վերսկսել է մարզումները
ՍպորտԵրևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերադարձավ արձակուրդից և անցկացրեց 2020 թվականի առաջին մարզումը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախապատրաստության առաջին օրը պլանավորված էր անցկացնել երկու մարզում: Գլխավոր թիմի հետ մարզվում են նաև «Ուրարտու-2»-ի հինգ ֆուտբոլիստներ:
Մինչև փետրվարի 5-ը երևանյան ակումբը մարզվելու է սեփական մարզաբազայում, իսկ փետրվարի 6-19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսի Այիա Նապա քաղաքում: