00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ալեն Սիմոնյանը Ստանիսլավ Զասի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացիների է ընդունելՌումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերը դատապարտող հայտարարություն Թեհրանից ժամանեց վերջին ինքնաթիռը՝ ՀՀ 82 քաղաքացիով․ ոչ ոք չունի բարձր ջերմություն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը շուտով կվերադառնա եթերՍամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել վկային տեսագրությամբ հարցաքննելու հնարավորություն տվող նախագծին Ստորագրվել են պաշտպանության ոլորտում հայ-հունական և ՀՀ-Հունաստան-Կիպրոս համագործակցության ծրագրեր

ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:

ՀՀ Կառավարության որոշման համաձայն անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ:

Այցի ընթացքում իրականացվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

•      շահառուների պնդմամբ՝ հաշմանադամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»,

•      կացարանի շենքը, լոգարանները և սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,

•      պահպանված չեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 13-Ա/1 հրամանով սահմանված՝ առանձնասենյակների կահավորման չափորոշիչները,

•      չեն տրամադրվում բնակիչների անձնական հիգիենայի բավարար պարագաներ,

•      առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր,

•      չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը օրենսդրությամբ սահմանված կարգով,

•      խոհանոցում և սննդի պահեստում առկա չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,

•      չի վարվում սննդամթերքի հաշվառման մատյան,

•      այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սննդամթերք, այդ թվում՝ մածուն (պիտ. ժամկետը՝ մինչև 25.12.2019), կոնֆետ «Լաստոչկա»՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 30.06.2019 և դեղձի ջեմ՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 07.09.2019):

•      այցի պահին արձանագրվել է, որ այդ օրվա ճաշացանկով նախաճաշի համար նախատեսված կաթնաշոռը և թթվասերը չի տրամադրվել,

•      չի պահպանվում պատրաստի կերակրատեսակի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառմանը,

 •      լոգանքը կազմակերպվում է ըստ ժամանակացույցի՝ շաբաթական մեկ անգամ: Շահառուների պնդմամբ՝ մեկ անձի համար տրամադրվում է առավելագույնը 20 րոպե, որի ավարտից հետո տաք ջուրն անջատվում է կամ շահառուին հարկադրաբար դուրս են բերում լոգասենյակից:

•      առկա չեն մարմնական վնասվածքների կամ ենթադրյալ բռնության դեպքերի արձանագրման մատյաններ,

•      շահառուների բժշկական քարտերում բացակայում են պարբերական գրառումները,

•      չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Ինչպես կացարանի տնօրենը, այնպես էլ կացարանի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Տնօրենի և աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հիմնահարցեր՝ կապված շենքային պայմանների, պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցման հետ և այլն:

Այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ, մասնավորապես, հեռացվել են սոցիալական ներառականությանը խոչընդոտող և խտրականություն առաջացնող «մեկուսարան» ցուցանակները այն առանձնասենյակներից, որտեղ բնակվող անձանց մեկուսացման համար բացակայում են հիմքերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խախտումների վերացման ուղղությամբ: Մասնավորապես, կացարանում կտեղադրվի բողոքների արկղ, կներդրվեն սննդամթերքի հաշվառման մատյան և վնասվածքների մատյան, քաղաքային հեռախոսակապ տրամադրելիս կապահովվի անձի հեռախոսազանգերի գաղտնիությունը՝ բացառելով կողմնակի անձի ներկայությունը տվյալ սենյակում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնումը ծառայությունների բարելավման ոլորտում:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծումների առաջարկներով, պարզաբանումների պահանջով կուղարկվեն ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն և կացարանի տնօրինությանը: 

Լրահոս
29 Փետ
«Ուրարտու»-ն հաղթեց Բելառուսի «Բորիսֆեն»-ին. Բասկետբոլի Եվրասիական լիգա Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ սրճարանում է (տեսանյութ)Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ֆուտբոլիստի հետ Փարիզում այրվում է Ֆրանսիայի խոշորագույն կայարաններից մեկը (տեսանյութ) «ՁԻԱՀ-ի կանխարգելման» կենտրոնի՝ արձակուրդում գտնվող աշխատակիցները նույնպես դիմումներ են գրելՊայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ. Վիտալի Բալասանյան Երաժիշտները շարունակել են իրենց ելույթը նույնիսկ հրդեհի ժամանակ (տեսանյութ)«Դուք անձնագիր նկարեք»Կնոջ՝ ամուսնության 30-ամյակին արված անակնկալն սպանել է ամուսնուն30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան Սամվել Կարապետյանի հուղարկավորությունը պետք է կատարվի Գիտությունների ակադեմիայից. Վահան Արծրունի (տեսանյութ)Էս կանֆետը կարա՞մ տանեմ Արփիին տամ. Փաշինյանը՝ բնակչին (տեսանյութ) Երևանում գործող «Արաբկիրի հումանիտար քոլեջ»-ի բակում դանակահարել են 21–ամյա երիտասարդինԱլեն Սիմոնյանը Ստանիսլավ Զասի հետ քննարկել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր Ոչ մի բան էլ չի փոխվել. երեխաները՝ Փաշինյանին (տեսանյութ) Դայակը զենքով սելֆի անելիս պատահաբար կրակել է 10-ամյա տղայի որովայնինԻրանում կորոնավիրուսից մահացել է ֆուտբոլիստ Իլհամ Շեյխը Քաղաքը մաքուր չէ. քաղաքացին բողոքեց Փաշինյանին (տեսանյութ) Բա դու հանրապետակա՞ն չէիր. բնակիչներից մեկը՝ վարչապետի հետ լուսանկարվողին (տեսանյութ)«Մարտ՝ առանց կանոնների». Մոսկվայի մետրոյում բազմամարդ ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով ՀՀ վարչապետի կողմից խախտվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը. փաստաբան Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ) Սիրուշոն՝ հմայիչ կերպարում (լուսանկար)Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացիների է ընդունելԱշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է (լուսանկար) Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի հետ կապված (տեսանյութ) 17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ) Ռումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերը դատապարտող հայտարարություն Թեհրանից ժամանեց վերջին ինքնաթիռը՝ ՀՀ 82 քաղաքացիով․ ոչ ոք չունի բարձր ջերմություն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը շուտով կվերադառնա եթեր«Ինձ չեք հիշու՞մ, որ ասում էի՝ Դուք Սերժի մարդն եք». քաղաքացին՝ Նիկոլ ՓաշինյանինՈստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութըՍամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել վկային տեսագրությամբ հարցաքննելու հնարավորություն տվող նախագծին Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21 000 ԱՄՆ դոլար պարգևավճար. Analitik.am Սումգայիթյան ջարդերը դեռևս չեն կարող անցյալ լինել. ՄարուքյանՀակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ (տեսանյութ) Ստորագրվել են պաշտպանության ոլորտում հայ-հունական և ՀՀ-Հունաստան-Կիպրոս համագործակցության ծրագրեր Մխչյան գյուղում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ-2106»-ը և «Mitsubishi»-ն. կա զոհՍեփականաշնորհված հողատարածքներ՝ Երևանում և նվիրաբերություններ՝ մարզերում. ովքե՞ր են «ընտրյալները»Ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով.ԿԳՄՍՆ Նիկոլ Փաշինյանը «գնում է 100 փաստի ետևից». ուղիղՀՔԾ-ն պարզապես ևս մեկ անգամ խայտառակվեց. Արսեն ԲաբայանՆոր Նորքում գտնվող 4000-ամյա ժայռապատկերները շարունակում են մնալ ոչնչացման վտանգի տակ. ահազանգՍուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում ԿԳՄՍՆ հրաժարվել է Կարապետյանի հուղարկավորության արարողության համար հանձնաժողով ստեղծել Հյուրանոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԿորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց Ահաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինԱննա Հակոբյանի սելֆին` հայելու դիմաց (լուսանկարներ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվումԵրևանում 27-ամյա երիտասարդը Hyundai-ով ոստիկանական ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել է փախուստիԴիահերձարանում մերկապարուհիների հետ կորպորատիվ անցկացնելու համար վարիչին հեռացրել են (տեսանյութ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Տյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումՄոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել է«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում հայտնաբերել է իր կնոջը
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինՍոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից