Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հրաժարվել են իրենց լիազորություններից
ԱշխարհՄեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին են հայտարարել։
Թագավորական ընտանիքի զույգը երկար ամիսների մտորումների և քննարկումների արդյունքում է հանգել որոշմանը։
«Մենք որոշեցինք անցումային քայլ կատարել այս տարի՝ սկսելով աստիճանաբար ձևավորել նոր դեր այդ ինստիտուտի շրջանակում։ Մտադիր ենք վայր դնել մեր պարտականությունները որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ և աշխատել՝ ֆինանսապես անկախ դառնալու համար՝ միաժամանակ շարունակելով լիովին աջակցել Նորին Մեծությանը»,- ասել է զույգը։
Նրանք հայտնել են նաև, որ պատրաստվում են ապրել հավասարապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: