Ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան ռեստորանում վիճաբանությունը վերածվել է կռվի և ավարտվել հրաձգությամբ:
Ինչպես հայտնում է Вести-ն, դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին, Մայամիի «Licking» արագ սննդի ռեստորանում:
24-ամյա վարորդն սպասելիս է եղել իր պատվերին, երբ 21-ամյա անծանոթ տղան վիրավորանքներ է հնչեցրել նրա հասցեին:
Բարկացած տղամարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է տղային, վերջինս էլ հանել է ատրճանակն ու կրակել տղամարդու ուղղությամբ:
Վարորդը փախուստի է դիմել, նրա հետևից լսվել է ևս յոթ կրակոց: Կայքի փոխանցմամբ՝ տղամարդու աջ ոտքը վիրավորվել է: Նա տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նրա վիճակը կայուն է:
Տղան, ով տեղի բնակիչ Տամարիո Ռոլլոմն է, հրաձգությունից հետո վերադարձել է ռեստորան և շարունակել ընթրիքը: Շուտով նա ձերբակալվել է: Տղան ոստիկանությանը հայտնել է, որ կրակել է տղամարդու վրա՝ անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով:
Այժմ տղան սպասում է իր դատին: Ենթադրվում է, որ նա երկար ժամանակով կհայտնվի ճաղերի հետևում: