Քիմ Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել
Լուսանկարներ«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթիի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում իր ապրանքանիշի ներքնազգեստով լուսանկար է հրապարակել և գրել. «Մի փոքր ուշ է, բայց շնորհավոր Նոր տարի»:
Սակայն, ավելի վաղ Քիմը հայտարարել էր, որ այլևս չի հրապարակելու մերկ մարմնով կամ բիկինիով լուսանկարներ: Այդ մասին նա պատմել էր The Cut հրատարակությանը տված հարցազրույցում:
39-ամյա ամերիկուհին իր որոշումը պատճառաբանել էր «արթնացումով». «Ես չգիտեմ, կարող է պատահել, որ բանն իմ ամուսնու խոսքերն են այն մասին, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքին տեսքի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում եմ նրա զգացմունքները: Նա միշտ պաշտպանում է իմ ձգտումը՝ լինելու այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ, և անել այն, ինչ ցանկանում եմ: Բայց ինձանում ասես ինչ-որ արթնացում է տեղի ունեցել»,- նշել էր ամերիկահայ աստղը: