Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով․ Belligcat
ԻրանՆոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետախուզական խումբը հայտնել էր, որ, ուսումնասիրելով օդանավի կործանման տեսանյութը, եկել է այն եզրահանգման, որ այն խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով:
Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն է հայտարարել, որ իրենք ապացույցներ ունեն, որ օդանավը խոցվել է իրանական հրթիռով: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել սխալմամբ: Հայտնի է, որ այս ավիավթարի ժամանակ մահացել է Կանադայի 63 քաղաքացի: Թրուդոյից հետո նման հայտարարություն է տարածել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա ևս հայտարարել է. որ տեղեկություն կա, որ օդանավը խոցվել է «երկիր-երկինք» դասի հրթիռով: Դարձյալ, ամենայն հավանականությամբ, ոչ դիտավորյալ:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները ևս, հղում անելով Պենտագոնի և ամերիկյան ու իրաքյան հետախուզության աղբյուրներին, հայտնել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով: CBS-ը հայտնել է, որ ռադարները ֆիքսել են հրթիռի արձակման ուլտրակարմիր հետագիծը, որից անմիջապես հետո տեղի է ունեցել պայթյունը:
We are analyzing this new video supposedly showing a mid-air explosion. By our initial estimation, the video shows an apartment block in western Parand (35.489414, 50.906917), facing northeast. This perspective is directed approximately towards the known trajectory of #PS752. pic.twitter.com/nDvjRIkFU4
— Bellingcat (@bellingcat) 9 января 2020 г.