Խնդիրը հասել է կրիտիկական կետի
ԲլոգոսֆերաԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջին օրերին հետեւելով Մարալիկի ծննդատան փակման թեմային պետք է արձանագրել հետեւյալը. բուժհաստատության ղեկավարը, մարզպետարանի առողջապահության վարչությունն անմիջական պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար: Առաջին դեպքում առկա է կառավարման հմտությունների պակաս( բուժ. հաստատության ղեկավարումը տեւականորեն ձախողվել է) երկրորդ դեպքում՝ վերադասի անմիջական թերի վերահսկողության:
Ավելին, Վռամ Մելիքյանը մեկ տարուց ավելի ղեկավարել է կառույցը` որպես ժ/պ, ինչը 07.07.2011թ. Կառավարության թիվ 992-Ն որոշման եւ օրինական ընթացակարգերի խախտում է: Հիմա խնդիրը հասել է կրիտիկական կետի եւ մարդիկ չիմանալով եղելությունը, փորձում են ամեն ինչ բարդել Առողջապահության նախարարության վրա: Այնինչ, նախարարությունն ընդամենը սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով է գնում նման քայլի՝ որպես առողջապահական պետական լիազոր մարմին: Կարելի՞ էր իրավիճակը ժամանակին շտկել, կարելի՞ էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, պատասխանը՝ միանշանակ այո, ցավոք արդեն անցյալ ժամանակով:
Եւ ուրեմն, հարգելի՛ սրտացավներ, մտահոգներ եւ իրավիճակի հիմնական դերակատարներ, բավական չէ նուրբ թեմաներով ժողովրդին հրահրեք ձեր քաղաքական շահադիտական նպատակներով:
Հ.Գ.Մարզում ցանկացած աշխատատեղի կրճատում եւ կառույցի լուծարում, իհարկե խիստ անցանկալի է, սակայն նժարին մայրերի եւ երեխաների կյանքն է»։