Պետրոս Ավետիսյանը հանդես կգա ղազախական ակումբում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը նոր ակումբ ունի:
Հայ ֆուտբոլիստը համալրել է ղազախական «Տոբոլ»-ի շարքերը: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Պետրոս Ավետիսյանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբում: Որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ մասնակցելով 39 խաղի և խփել է 14 գնդակ:
«Տոբոլ»-ը Ղազախաստանի առաջնությունում 4-րդն էր անցած մրցաշրջանում: