Աբխազիայի՝ լիազորությունները վայր դրած նախագահը հանդես է եկել ուղերձով
ԱշխարհԱբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որը նախօրյակին վայր է դրել իր լիազորություններն այդ պաշտոնում, հանդես է եկել երկրի բնակիչներին հղած ուղերձով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Խաջիմբան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, սակայն նշել է, որ երկրում մնացել են չլուծված շատ խնդիրներ: «Եղել եւ մնում եմ այն բանի կողմնակիցը, որ թե՛ ընտրությունները, թե՛ մնացած քաղաքական գործընթացները տեղի ունենան երկրի Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Այլ ուղին կործանարար է Աբխազիայի երիտասարդ պետության համար»,- ընդգծել է Խաջիմբան:
Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին եւ համապատասխան հայտարարությունն ուղարկել է հանրապետության խորհրդարան: Նրա պաշտոնաթողությունից հետո հանրապետության նախագահի պաշտոնակատարի հավանական հավակնորդն են հայտարարել վարչապետ Վալերի Բգանբային: Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի կրկնական ընրությունները նշանակել Էէ մարտի 22-ին: