Գրությամբ դիմել էի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Գյումրու նորակառույց փողոցներում տեղադրվի տեսանկարահանող և արագաչափ սարքեր. Կարեն Սարուխանյան
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր էջում գրում է. «Դեկտեմբերի սկզբին գրությամբ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հնարավորության դեպքում համապատասխան հանձնարարականով Գյումրու նորակառույց փողոցներում տեղադրվի տեսանկարահանող և արագաչափ սարքեր՝ կարգազանց վարորդներին սթափեցնելու և վթարներից խուսափելու համար:
Գրության պատասխանը ներկայացնում եմ ստորև.
Հավելեմ նաև, որ առաջիկայում պատրաստվում եմ հանդիպումներ ունենալ համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանանք՝ այլընտրանքային ինչ միջոցներ կան պատահարների թվի նվազեցման համար, քանի որ, այս տարի Գյումրիում աննախադեպ հոսք գրանցվեց զբոսաշրջիկների կողմից, իսկ փողոցները նեղ են և կահավորված չեն որևէ զսպող մեխանիզմով։ Կարգազանց վարորդները, մանավանդ գիշերային ժամերին, երթևեկում են այդ նեղ և հիմնանորոգված փողոցներով բավականին մեծ արագությամբ, որի պատճառով պատահարների թիվն ավելացել է»: