Ջենիֆեր Լոպեսը` Versace-ի գարուն-ամառ հավաքածուի գովազդում (լուսանկարներ)
ԼուսանկարներՀոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Նկարահանման կադրերը նա հունվարի 12-ին հրապարակել է իր Instagram-օգտահաշվում:
Գովազդային արշավը նվիրված է ինտերնետի ուժին: Լուսանկարներից մեկում Լոպեսը կեցվածք է ընդունել բրենդի՝ խորը կտրվածքով կարճ, կարմիր գույնի մինի-զգեստով, մյուսում՝ լայն լանջաբացվածքով սեւ կոստյումով: Նրա կերպարը լրացնում են խոշոր ոսկյա զարդերը:
Երգչուհու հետ միասին նկարահանումներին մասնակցել է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները: Լոպեսի հրապարակումները մեկ օրում հավաքել են երկու միլիոնից ավելի լայք եւ 20 հազար մեկնաբանություն: